ChildPact-ի հետ համագործակցություն

Երեխաների պաշտպանության ցանցի ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը ապրիլի 11-13-ը մասնակցեց ChildPact-ի աշխատանքային թիմի հետ հանդիպմանը Բելգրադում: Քննարկվեցին «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագրի նախատեսվող գործողությունները: ChildPact-ի խորհրդի նիստին ներկայացվեց ChildPact-ի 2015թ գործունեությունը, երեխաների պաշտպանության ինդեքսի ամփոփ արդյունքները, ցանցերի կառավարման ձեռնարկի մշակմանը վերաբերող աշխատանքները:

Մինչև ապրիլի 15-ը նաև կքննարկվի երեխաների պաշտպանության ինդեքսի հետագա մշակմանը վերաբերող հարցեր: Այս քննարկումներին կմասնակցեն փորձագետներ Նունե Բալյանը և Էդուարդ Իսրայելյանը: