ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
2014-2015թթ.-ին ԵՊՑ-ն իր աշխատանքը կազմակերպել է աշխատանքային խմբերի միջոցով՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ -Այլընտրանքային (ընտանեկենտրոն) խնամքի տարբերակների զարգացում, -Անչափահասների արդարադատության համակարգի բարելավում, -Ընտանիքների ամրապնդմանն ուղղված քաղաքականության ադվոկացիա, -Երեխաներին/ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայությունների որակի բարելավում -Պետության կողմից իրականացվող բարեփոխումների, երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող ազգային ծրագրերի մոնիտորինգ: 2015թ.-ի ընթացքում Ցանցի անդամ կազմակերպությունների ուղղակի և անուղղակի շահառուների թիվը կազմել […]
15.09.16
Երեխաների պաշտպանության ցանցը 2012-2014թթ.-ների ընթացքում իրականացրել է մի շարք գործողություններ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես հետևյալ ուղղություններով մշակել է համառոտ վերլուծություններ. Խնամքի ընտանեկենտրոն այլընտրանքային տարբերակների զարգացում Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների կանխարգելման և վաղ միջամտության բաղադրիչի զարգացում Անչափահասների արդարադատություն Խնամքի շարունակականության ապահովում Մինչև 3 տարեկան երեխաների ինստիտուցիոնալացման կանխարգելում: Զեկույցը կարող եք բեռնել
15.09.16