ԵՊՑ Նորություններ

  • 2017թ ապրիլի 25-26-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում տեղի ունեցավ ChildPact երեխաների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիայի ընդհանուր ժողովը: Ժողովի ընթացքում ներկայացվեց ChildPact-ի տարեկան զեկույցը, իրականացված աշխատաքները, ինչպես նաև նախատեսված հետագա քայլերը: Տեղի ունեցան ChildPact-ի տնօրենների խորհրդի ընտրություն և Հայաստանի Երեխաների պաշտպանության ցանցը դարձավ խորհրդի անդամ երկու տարի ժամկետով: ChildPact-ի նախագահ ընտրվեց Բուլզարիայի երեխաների պաշտպանության ցանցի նախագահ՝ Ժորա Բոգդանովը: […]

    27.04.17

  • «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպությունների միությունը (ԵՊՑ) Երեւանում 2017 թվականի մարտի  15-ին  կազմակերպել էր  «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» թեմայով քննարկում:Քննարկման հիմնական նպատակն էր բարձացնել և հանրության ուշադրությանը ներկայցնել  երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերը:   Քննարկմանը մասնակցում էին «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արշակ Գասպարյանը, ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական […]

    20.04.17

  • Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը փնտրում է դասընթացավարներ՝ ՀՀ Լոռվա, Սյունիքի, Արարատի մարզերում, ինպես նաև ք. Երևանում թեկնածու խնամատար ծնողների համար դասընթացներ վարելու նպատակով:  Ավելին կարող եք ծանոթանալ այս հղումով:    

    30.11.16

  • 2016թ. նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Երեխայի պաշտպանության ինդեքս»-ի շնորհանդեսը: «Երեխայի պաշտպանության ինդեքս»-ն իրականացվել է Երեխաների պաշտպանության ցանցի կողմից, որը միավորում է ՀՀ-ում երեխաների պաշտպանությամբ զբաղվող 41 հասարակական կազմակերպությունների: Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Սոնա Հարությունյանը, ՀՀ Կառավարության, ՀՀ ԱԺ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Տանյա […]

    21.11.16

  • 2016թ. հուլիսի 21-ին Երեխաների պաշտպանության ցանցը գումարեց տարեկան ընդհանուր ժողովը «ՍՕՍ-մանկական գյուղեր» անդամ կազմակերպության աջակցությամբ: Ընդհանուր ժողովի ընթացքում ԵՊՑ-ի նախագահ Միրա Անտոնյանը ներկայացրեց 2014-2016 հուլիսի դրությամբ կազմակերպության հաշվետվությունը, իրականացված աշխատանքները, ձեռքբերումները և նոր նախագծերը: ԵՊՑ-ի «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց ծրագրի իրականացված գործողությունները, նախապատրաստվող այլ աշխատանքները: Նա նաև ներկայացրեց ԵՊՑ-ի 2016-2020թթ […]

    31.08.16

  • «Երեխաների պաշտպանության ցանց»-ը, որը միավորում է երեխաների պաշտպանությամբ զբաղվող 39 հասարակական կազմակերպությունների, ս.թ. հուլիսի 8-ին ք. Մեծամորում գործող «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ցերեկային կենտրոնում կազմակերպել էր «Այլընտրանքային խնամքի ծառայությունների բարեփոխումները» թեմայով քննարկում: Քննարկման խոսնակներն էին ԵՊՑ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Խնամատարության ծրագրի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը, […]

    11.07.16

  •  Երեխաների պաշտպանության ցանցը, նպատակ ունենալով զարգացնել անդամ-կազմակերպությունների կարողությունները, պարբերաբար կազմակերպում է դասընթացներ անդամ-կազմակերպությունների մասնագետների համար: 2016թ. ապրիլի 28-ին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ ԵՊՑ-ն կազմակերպեց դասընթաց՝ սոցիալական դեպքի վարման թեմայով: Դասընթացը վարեցին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը, սոցիալական աշխատողները՝ Ելենա Հարությունյանը և Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների […]

    31.05.16

  • Երեխաների պաշտպանության ցանցի ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը ապրիլի 11-13-ը մասնակցեց ChildPact-ի աշխատանքային թիմի հետ հանդիպմանը Բելգրադում: Քննարկվեցին «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագրի նախատեսվող գործողությունները: ChildPact-ի խորհրդի նիստին ներկայացվեց ChildPact-ի 2015թ գործունեությունը, երեխաների պաշտպանության ինդեքսի ամփոփ արդյունքները, ցանցերի կառավարման ձեռնարկի մշակմանը վերաբերող աշխատանքները: Մինչև ապրիլի 15-ը նաև կքննարկվի երեխաների պաշտպանության ինդեքսի հետագա մշակմանը վերաբերող հարցեր: Այս […]

    21.04.16

  • 2016թ. ապրիլի 1-ին ԵՊՑ-ն անդամ կազմակերպությունների համար կազմակերպել էր «Լրատվամիջոցների հետ հարաբերությունների ձևավորման առանձնահատկությունները» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն էր ունկնդիրներին ծանոթացնել լրատվամիջոցների գործառնության հիմնական սկզբունքների և նպատակների հետ, դրանց սոցիալական դերի և նշանակության, ԶԼՄ-ների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորման հիմքերի, սկզբունքների հետ, զարգացնել մասնակիցների ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված տեղեկատվական փաթեթների (PR-փաստաթղթերի) մշակման և համապատասխան […]

    01.04.16

  • Մարտի 4-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Երեխաների մասին լուսաբանումների առանձնահատկությունները. երեխային չվնասելու հիմնարար սկզբունքները. հայաստանյան լրատվամիջոցներում վերոնշյալի վերաբերյալ մասնագիտական մոտեցումները, ոլորտի խնդիրները, խախտումները և դրանց լուծման եղանակները» թեմայի շուրջ։ Ասուլիսի բանախոսներն էին Միրա Անտոնյանը՝ Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) նախագահը, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահը, Քնարիկ Գարանֆիլյանը՝ ԵՊՑ-ի խորհրդի […]

    04.03.16