Դիրքորոշում
Երեխաների պաշտպանության ցանցը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում ֆիզիկական բռնությունից երեխայի պաշտպանված լինելու իրավունքի իրացման հետ կապված: Մասնավորապես, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 06.12.2016թ. վճռել է Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու նրան դատապարտել տուգանքի 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով: 34-ամյա Ա.Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ծեծելու […]
15.12.16
Ս.թ. հուլիսի 29-ին ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Տուժածների մեջ կան նաև մանկահասակ երեխաներ: Տուժել է երկու ամսական երեխա, կան նաև չորս տարեկան, հինգ տարեկան, երկու տարեկան մանկահասակ երեխաներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում[1]: Տեսանյութերից պարզվում է, որ ոստիկանները […]
30.07.16
Սույն թվականի հունիսի 16-ին հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին: Այս մասին մամուլում տեղ գտած հոդվածների շարքում էր lragir.am կայքում հրապարակված հոդվածը, որին կից լուսանկարից երևում է, որ Օֆելյա Համբարձումյանին վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցում են նաև երեխաներ: Երեխաները Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներ են: Նկարում ակնհայտ երևում են առաջին շարքում կանգնած երեխաների […]
17.06.16
Սույն թվականի փետրվարի 28-ին http://shamshyan.com/ լրատվական կայքը հրապարակել է «Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը» վերտառությամբ հոդված: Նշված հոդվածն իրենց կայքերում նույնությամբ տեղադրել են մի շարք այլ լրատվամիջոցներ ևս: Հոդվածում մասնավորապես նշվել են հաստատության անունը, երեխաների անուն ազգանունները, ինչպես նաև տեղադրվել են նկարներ, որտեղ […]
01.03.16
Երեխաների պաշտպանության միջազգային ցանցը ս.թ. փետրվարի 15-ին հրապարակեց «Երեխաների համար արդարադատության մատչելիության» վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը, որն ընգդրկում է 197 պետությունների վերաբերյալ իրավիճակի վերլուծություն, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը[1]: Ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք հարցեր երեխայի իրավական կարգավիճակի, երեխայի իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ անմիջապես երեխայի կողմից հայց ներկայացնելու հնարավորության, երեխաներին հասանելի իրավական աջակցության առկայության, երեխայի իրավունքների խախտումների […]
26.02.16
Մոտ 2 շաբաթ է՝ Հայաստանում ամենաշրջանառվող և զգայուն խնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է: Երեխաների պաշտպանության ցացը, որ միավորում է 34 կազմակերպություն, գտնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուղղակիորեն կազդի տնտեսության զարգացման տեմպերի, միաժամանակ շղթայական ազդեցություն կունենա ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման վրա՝ այդպիսով հարված հասցնելով հատկապես աղքատ և նպաստառու ընտանիքների և խոցելի երեխաների կյանքի որակին: […]
25.06.15