Այլ հրապարակումներ

  • Փոփոխություններն իրականացնում են ընտանիքները ձեռնարկը թարգմանվել և տեղայնացվել է INSPIRE-Հայաստան ծրագրի շրջանակում՝ Նյու Վենչուրզ Հիմնադրամի աջակցությամբ։       ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 0-5           ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 6-11                        ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 12-17 ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ 0-5         ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ 6-11        […]

    21.05.20

  • Միջազգային փորձը, ինչպես նաև երեխայի զարգացմանն ուղղված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնամքի շուրջօրյա հաստատությունները նպաստավոր միջավայր չեն ապահովում երեխայի լիարժեք զարգացման համար։ Այս առումով ընտանեկան միջավայրն ամենանպաստավորն է երեխայի խնամքի և պաշտպանության համար։ 2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվեց կյանքի […]

    16.04.20

  •   Երեխայի զարգացմանն ուղղված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխայի զարգացումը խթանող ամենաբարենպաստ միջավայրը ընտանիքն է։  Որքան էլ խնամքի հաստատությունը հագեցած լինի տարատեսակ սարքավորումներով և որակյալ անձնակազմով, այն նույն միջավայրը չի կարողանա ստեղծել երեխայի զարգացումը խթանելու համար։ Հաստատությունում երեխան ավելի կախյալ, ապանձնավորված, սեփական իրավունքները ոչ ամբողջությամբ իրացնող և հասարակությունից մեկուսացված է։ Սա առավել ակնառու է […]

    10.04.20

  •   Խնամատարության ինստիտուտի զարգացմանը խոչընդոտել են ինչպես իրավական դաշտի անկատարությունը, այնպես էլ դրա համակարգված զարգացման ուղղությամբ նախկինում պետական լիազոր մարմնի կողմից ցուցաբերվող ոչ բավարար քաղաքական կամքն ու հետևողականությունը՝ հատկապես ավելի վաղ տարիքի երեխաներին խնամատարության հանձնելու մասով։ Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ նախատեսվում է խթանել հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում […]

    06.04.20

  •   Ցերեկային խնամքի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բաշխված չեն համաչափորեն, առկա են մարզեր, որտեղ ցերեկային խնամքի ծառայությունները գրեթե բացակայում են։ Անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը պետք է հասանելի լինի շահառուին հնարավորինս մոտ վայրում, ինչը ենթադրում է համայնքների ակտիվ ներգրավվածություն գործընթացին և մեծ լիազորություններ՝ կոնկրետ իրավիճակների նկատմամբ ճկուն գտնվելու և անհրաժեշտ աջակցությունն իրականացնելու համար։ Այս սկզբունքը սակայն […]

    03.04.20

  • Որդեգրման գործընթացի մշտադիտարկման արդյունավետության բարձրացման, որդեգրող ծնողների ընտրության չափորոշիչների վերանայման, որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների կյանքի և դաստիարակության նկատմամբ հետագա վերահսկողության ընթացակարգերի ներդրման նպատակով մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և որդեգրման […]

    30.03.20

  • Սույն ձեռնարկում ներկայացված է անչափահասների արդարադա – տությունը սոցիալական աշխատա նքի համատեքստում։ Ձեռնարկում առանձին բաժին է նվիրված օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխա ների հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին։ Այն կի – րառական կլինի ոլորտում ներգրավված սոցիալական աշխատողների, ի – րավագետների, ուսանողների և, առհասարակ, երեխաների պաշտպա – նության ոլորտում աշխատող մասնագետների համար։ Տես ավելին…

    02.11.15

  • Երեխաներին և ընտանիքներին աջակցող սոցիալական ծառայությունների սույն շտեմարանը ուղղված է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետներին ու շահագրգիռ բոլոր դերակատարներին: Այն ներառում է տվյալներ ոլորտում գործող կազմակերպությունների և կառույցների կողմից իրականացվող ծրագրերի, տրամադրվող ծառայությունների մասին և այլ օգտակար մանրամասներ: Սույն շտեմարանը մշակել է Երեխաների աջակցության կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Երեխայակենտրոն արդարադատության ստանդարտների խթանում և հանցավորության կանխարգելում» ծրագրի շրջանակներում: […]

    15.05.15

  • Սույն ձեռնարկը նվիրված է թրաֆիքինգի զոհերի սոցիալական պաշտպանության հիմնահարցերին: Ձեռնարկն անդրադառնում է թրաֆիքինգի երևույթի ընդհանուր նկարագրությանը, դրսևորման ձևերին, բաղադրիչներին, փուլերին և ներկայացնում է թիաֆիքինգից տուժածների և վկաների սոցիալական պաշտպանության կազմակերպումը՝ սոցիալական աշխատանքի համատեքստում: Տես ավելին…

    02.04.15