2020 թվականի փետրվարի 19- ին, 《Արևամանուկ》հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը հյուրընկալեց ՀՀ ազգային ժողով ի պատգամավոր , պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանին և նրա օգնական Իզաբելա Ահարոնյանին։

Հանդիպումը նվիրված էր Հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում օրերս բացված բռնության, հատկապես սեռական չարաշահման ենթարկված երեխաների լսման սենյակի  գործարկման, լսման համար հիմք ծառայող NICHD արձանագրության՝ ՀՀ գործող օրենդրությանը համապատասխանելու հարցերին։ Միաժամանակ անդրադարձ կատարվեց ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, որոնք որոշակի շոշափում են երեխայի լսման միջազգային փորձի սահմանները։ Տիկին Բաղդասարյանի կողմից նախաձեռնվեց ունենալ առավել խորը քննարկում ոլորտի զարգացման ջատագով այլ անձանց հետ և վերջիններիս ներկայացնել Հիմնադրամի կողմից վեր հանված հարցերը և լուծմանն ուղղված քայլերը՝  կապված միջազգային փորձի՝ ՀՀ օրենսդրությանն ադապտացման հետ։