Երեխաների իրավունքները քննարկվեցին Եվրոպական Խորհրդի անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցչության կողմից

Երեխաների իրավունքները քննարկվեցին Եվրոպական Խորհրդի անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցչության կողմից՝ Երեխայի իրավունքների Եվրոպայի խորհրդի ռազմավարության միջնաժամկետ գնահատման համատեքստում:

Խոսվեց ոչ միայն առաջընթացի մասին (ինչն անշուշտ առկա է, բայց դեռևս ոչ ցանկալի մակարդակում), այլ նաև նոր մարտահրավերների, «տաբու» թեմաների և անդամ պետությունների մակարդակում ավելի և ռազմավարական ներդրումների անհրաժեշտությունը: Քննարկվեց  նաև պետությունների, քաղաքացիական հասարակության և այլ դերակատարների միջև բարելավված հաղորդակցության և համագործակցության անհրաժեշտության  ինչպես նաև այն սահմանափակումների մասին, որոնք առկա են տվյալների հավաքագրման և մոնիտորինգի առկա համակարգում: