Ծրագրեր

Միացյալ Ձայն՝ հանուն երեխաների ծրագիր 2015-2017թթ. 

2015թ. հունիսից 2017թ. հունիսը ԵՊՑ-ն իրականացնում է «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարության կողմից: Ծրագրի գործընկերներն են Վորլդ Վիժն (Գերմանիա), Ագրոինվեստ Հիմնադրամ (Սերբիա): Ծրագրի շահառուներն են Երեխաների պաշտպանության ցանցեր, որոնք գործում են հետևյալ երկրներում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Սերբիա, Հայաստան, ինչպես նաև Childpact-ը` երեխաների պաշտպանության տարածաշրջանային ցանցը, որի անդամ է ԵՊՑ-ը:

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների բարեկեցությանը, պաշտպանությանը քաղաքացիական հասարակության ամրապնդման միջոցով:

Երեք հիմնական արդյունք է ակնկալվում ծրագրի արդյունքում.

  1. Կոալիցիայի կայունության ապահովում,
  2. Միասնական ադվոկացիոն մոտեցման ձևավորում,
  3. Քաղաքականության մշակմանը վերաբերող քննարկումներին ցանցի մասնակցության ապահովում:

Ծրագրի գործողություններից մեկը՝ երեխաների պաշտպանության ինդեքսի մշակումն է:

Երեխաների պաշտպանության ինդեքսը երկրների համեմատական գործիք է, որի հիման վրա գնահատվում է տվյալ երկրի երեխաների պաշտպանության համակարգը՝ մի շարք ցուցանիշների համաձայն: Ներառված են մոտ 626 ցուցանիշներ, որոնցով գնահատվում են պետության քաղաքականությունը, առկա ծառայությունները, կարողությունները, հաշվետվողականությունը, ոլորտում համակարգումը:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանություն-Եվրոպական մոտեցումներ 2016թ.

Երեխաների պաշտպանության ցանցը Բրյուսելում գործող ‘‘Inclusive Europe‘‘ հկ-ի հետ համատեղ Բաց հասարակության հիմնադրաների ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագիր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանությանը դիտարկումներ ներկայացնելուն ուղղված: Ծրագրում ընդգրկված են կազմակերպություններ Բոսնիա -Հերցեգովինայից, Չեխիայի Հանրապետությունից Նիդեռլանդներից, Իսպանիայից:

Ծրագրի գործողությունները ներառում են

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի Ընդհանուր մեկնաբանությունների վերաբերյալ դիտարկումների/առաջարկությունների ներկայացում,
  • Ադվոկացիայի իրականացում՝ միջոցառման կազմակերպում 2016թ.-ին:

2015թ.-ի դեկտեմբերի ԵՊՑ-ն Բրյուսելում գործող ‘‘Inclusive Europe‘‘ հկ-ի հետ համատեղ մեկնարկեց ծրագիր, որի նպատակն է դիտարկումներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից Ներառական կրթության մասին Ընդհանուր մեկնաբանությունների նախագծի վերաբերյալ: 2016թ. հունվարի 14-ին ներկայացվեցին ԵՊՑ-ի դիտարկումներն ու առաջարկությունները:

Ծրագիրը նպատակ է հետապնդում, համախմբելով մի շարք երկրներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ներդրում ունենալ և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովին (Հանձնաժողով) տեղեկացնել ներառական կրթության իրավիճակի մասին: Նպատակ է հետապնդվելու քարոզչական գործունեություն ծավալել և համոզել Հանձնաժողովին, որ մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքները նույնպես պետք է ընդգրկվեն Ընդհանուր մեկնաբանություններում: Անհրաժեշտ է ապահովել, որ այս երեխաները ներառված լինեն հիմնական կրթական գործընթացներում:

 

 Միասին՝ հանուն երեխաների 2014

«Միասին՝ հանուն երեխաների» ծրագիրը ֆինանսավորվել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության կողմից,  Պաշտոնական զարգացման աջակցություն

միավորման միջոցով (Official Development Assistance Unit), իրականացվել է ՄԱԶԾ

Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի  հետ համատեղ (UNDP

Bratislava Regional Centre), գործընկեր կազմակերպություններն են Վորլդ Վիժն Ռումինիան, Երեխաների պաշտպանության կոալիցիաները՝ Ռումինիայում (FONPC), Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում (APSCF):

Հիմնական գործողություններն ընդգրկում են.

  • Ստեղծել շահերի պաշտպանության նյութեր. պատրաստել քաղաքականության համառոտ վերլուծական
  • Խորհրդարանական լսումներ կազմակերպել յուրաքանչյուր երկրում
  • Ծանոթացման 4-օրյա այց կազմակերպել Ռումինիա
  • Ստեղծել ուղղորդող ծրագիր ՝ 4 վերապատրաստվողների համար (1 հոգի յուրաքանչյուր երկրից)
  • Կազմակերպել 4 կոալիցիաների համագումարները
  • Ստեղծել ինտերնետային կայքեր, սոցիալական և ՏՀՏ գործիքներ:

Ծրագիրն ունի 2 հիմնական նպատակ՝

  1. Երեխայի պաշտպանության ազգային կոալիցիաների ուժեղացում՝ խոցելի երեխաների համար ազգային, տարածաշրջանաին, ինչպես նաև ԵՄ մակարդակում ադվոկացիա իրականացնելու համար:
  2. ԵՄ ուղեցույցներին դաշտի համապատասխանեցման մակարդակի բարձրացում՝ հաշվի առնելով Ռումինիայի անցումային փորձը: