2015թ. զեկույց
2014-2015թթ.-ին ԵՊՑ-ն իր աշխատանքը կազմակերպել է աշխատանքային խմբերի միջոցով՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
-Այլընտրանքային (ընտանեկենտրոն) խնամքի տարբերակների զարգացում,
-Անչափահասների արդարադատության համակարգի բարելավում,
-Ընտանիքների ամրապնդմանն ուղղված քաղաքականության ադվոկացիա,
-Երեխաներին/ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայությունների որակի բարելավում
-Պետության կողմից իրականացվող բարեփոխումների, երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող ազգային ծրագրերի մոնիտորինգ:
2015թ.-ի ընթացքում Ցանցի անդամ կազմակերպությունների ուղղակի և անուղղակի շահառուների թիվը կազմել է ավելի քան 12.000 ընտանիքներ և 62.000 երեխաներ:
ԵՊՑ-ն 2015թ.-ին իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնք ուղղված են եղել
-երեխայի լավագույն շահից բխող բարեփոխումների ադվոկացիային,
-տարածաշրջանային համագործակցության խորացմանը,
-ԵՊՑ-ի կարողությունների զարգացմանը:
Զեկույցը կարող եք բեռնել: