Փորձի փոխանակման այց Վրաստան

Ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին Հայաստանի, Վրաստանի և Բուլղարիայի երեխաների պաշտպանության ցանցերի ներկայացուցիչները հանդիպեցին Թբիլիսիում՝ քննարկելու առկա մարտահրավերները և կիսվելու հաջողված փորձով: Հայաստանի Երեխաների պաշտպանության ցանցը ներկայացնում էին ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը և ցանցի խորհրդի անդամ Հայկական Կարիտաս ԲՀԿ ներկայացուցիչ՝ Արևիկ Թումասյանը:
Այս միջոցառումը մաս է կազմում Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորված և Երեխաների պաշտպանության ցանցի կողմից իրականացվող՝ «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի: