«Փի-Էյչ  Ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի կողմից ԱՄՆ դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ  համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տեղի է ունեցել Ծառայության աշխատակիցների եռօրյա  աշխատանքային հանդիպում ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության ու միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակներում:

2020 թվականի փետրվարի 13-15-ը ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում «Փի-Էյչ  Ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի կողմից ԱՄՆ դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ  համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տեղի է ունեցել Ծառայության աշխատակիցների եռօրյա  աշխատանքային հանդիպում ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության ու միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի և «Փի-Էյչ  Ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի գլխավորությամբ քննարկվեցին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու,  պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ  զեկույցների տրամադրման կարգը և դրանցում նախատեսված լրացումներն ու փոփոխությունները, պրոբացիայի ծառայողների եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման նոր կարգը, որը հնարավորություն կտա պարզել վերջիններիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների և վերահսկողությունների նկատմամբ իրականացված աշխատանքների որակը, արդյունավետությունը, ինչպես նաև աշխատանքային գործունեության ծանրաբեռնվածությունը: Շահառուների կարիքների և պահանջմունքների բավարարումն արդյունավետ իրականացնելու նպատակով մշակվել և լրացվել է «Proxy» նախնական գնահատման գործիքը, ինչպես նաև որակապես կատարելագործվել է ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքը՝ առավել արդյունավետ իրականացնելու պրոբացիայի շահառուների պատժի կամ վերահսկողության անհատական պլանավորումը, նպաստելով նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։
Քննարկման արդյունքների հիման վրա Պրոբացիայի Ծառայության կողմից ներկայումս մշակվում  են իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունները և համապատասխան գործիքները, որոնք կներկայացվեն հաստատման ՀՀ արդարադատության նախարարություն: