Ցերեկային խնամքի ծառայությունները

 

Ցերեկային խնամքի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բաշխված չեն համաչափորեն, առկա են մարզեր, որտեղ ցերեկային խնամքի ծառայությունները գրեթե բացակայում են։ Անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը պետք է հասանելի լինի շահառուին հնարավորինս մոտ վայրում, ինչը ենթադրում է համայնքների ակտիվ ներգրավվածություն գործընթացին և մեծ լիազորություններ՝ կոնկրետ իրավիճակների նկատմամբ ճկուն գտնվելու և անհրաժեշտ աջակցությունն իրականացնելու համար։ Այս սկզբունքը սակայն հնարավոր է ապահովել միայն համայնքներին համապատասխան օժանդակության և կարողությունների հզորացման պարագայում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող 3 կենտրոն, որտեղ ծառայություններ են տրամադրվում շուրջ 300 երեխայի և նրանց ընտանիքներին։ Պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրվում շուրջ 600 երեխայի։ Երեխաների խնամքի գիշերօթիկ 3 հաստատության վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է երեխայի և ընտանիքի աջակցության 3 կենտրոն, որտեղ սոցիալ-հոգեբանական ծառայություններ են տրամադրվում 450 երեխայի և նրանց ընտանիքներին:

Հրապարակումը կատարվել է  «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։