Փնտրում ենք Ցանցի զարգացման պատասխանատու

Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ՝ ԵՊՑ) փնտրում է Ցանցի զարգացման պատասխանատու (60% ներգրավվածությամբ)։

Աշխատանքի սկիզբ՝ 15 դեկտեմբերի, 2017 թ.
Աշխատանքի ավարտ՝ 15 ապրիլի, 2018 թ. (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքի վայրը՝ ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • Համակարգել ընթացող ծրագրերը,
  • Ներկայացնել ԵՊՑ-ն ոլորտային հանդիպումներին, հանրային միջոցառումներին (այդ թվում՝ մարզային),
  • Կազմակերպել և իրականացնել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ,
  • Օժանդակել ԵՊՑ ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներին,
  • Օժանդակել ռազմավարական փաստաթղթերի, ներքին կանոնակարգերի, ոլորտի քաղաքականության վերլուծականների և այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
  • Պատրաստել ծրագրերին առնչվող բովանդակային փաստաթղթեր և հաշվետվություններ,
  • Հաշվետու լինել ԵՊՑ նախագահին և համագործակցել գործադիր տնօրենի և խորհրդի հետ,
  • Մշտապես կապ պահպանել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների հետ՝ դուրս բերելով վերջիններիս կողմից բարձրացված կարիքներն ու խնդիրները,
  • Ցուցաբերել ճկունություն ու ստեղծագործական միտք՝ լուծելու հնարավոր խնդիրները, առաջարկել ու իրականացնել նորարարական լուծումներ:

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ հասարակական գիտություններում
  • Երեխաների/մարդու իրավունքների հետ առնչվող ծրագրերում աշխատելու առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Կոալիցիաների կառուցման և զարգացման հմտություններ
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն
  • Հաղորդակցության հմտություններ
  • Խմբում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու պատրաստակամություն

 

Երեխաների պաշտպանության ցանցի մասին
Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ավելի քան 40 ՀԿ-ների ազգային կոալիցիա է:
ԵՊՑ հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:

 

Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ները և ուղեկցող նամակները հետևյալ էլ. հասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝ նամակի վերնագրում նշելով «Ցանցի զարգացման պատասխանատու»:
Հայտերի ընդունման ավարտը 2017 թ. դեկտեմբերի 10-ն է։
Նշված ժամկետից ուշ դիմած և/կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացրած անձանց հայտերը չեն դիտարկվի։

download