Տեղի ունեցավ ԵՊՑ-ի Ընդհանուր ժողովը

13692655_1178626812187670_1614039554263414375_n

2016թ. հուլիսի 21-ին Երեխաների պաշտպանության ցանցը գումարեց տարեկան ընդհանուր ժողովը «ՍՕՍ-մանկական գյուղեր» անդամ կազմակերպության աջակցությամբ:

Ընդհանուր ժողովի ընթացքում ԵՊՑ-ի նախագահ Միրա Անտոնյանը ներկայացրեց 2014-2016 հուլիսի դրությամբ կազմակերպության հաշվետվությունը, իրականացված աշխատանքները, ձեռքբերումները և նոր նախագծերը:

ԵՊՑ-ի «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց ծրագրի իրականացված գործողությունները, նախապատրաստվող այլ աշխատանքները: Նա նաև ներկայացրեց ԵՊՑ-ի 2016-2020թթ ռազմավարությունը և կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին ընդհանուր ժողովի կողմից;

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, Հայկական Կարիտաս կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:

Ժողովի ընթացքում նաև ընտրվեց կազմակերպության խորհրդի նոր կազմը, ինչպես նաև Վերստուգիչ և էթիկայի հանձնաժողովների կազմերը:

Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Խորհուրդ հետևյալ կազմով՝

Տիգրան Պետրոսյան,  Հայկական Կարիտաս

-Միրա Անտոնյան, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն

-Քնարիկ Գարանֆիլյան, Ընտանիք և Համայնք հկ

-Արշակ Գասպարյան, Սոցիալական արդարություն հկ

-Աիդա Մուրադյան, Վորլդ Վիժն

-Լուսինե Սիմոնյան, Մանկական զարգացման հիմնադրամ

-Գրիգորի Հովհաննիսյան, ՍՕՍ-մանկական գյուղեր

-Մարիամ Մարտիրոսյան, Փրոջեքթ Հարմոնի

-Նունե Գեղամյան, Նագաշյան կենտրոն

Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Վերստուգիչ հանձնաժողովը հետևյալ կազմով՝

-Նունե Բալյան- Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ

-Ալվարդ Սարգսյան- Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն

-Իրինա Հովհաննիսյան- Աստղացոլք հկ

 Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Էթիկայի հանձնաժողովը հետևյալ կազմով՝

-Անահիտ Գևորգյան- Առավոտ հկ

-Արմինե Գմյուր Կարապետյան- Արևամանուկ հկ

-Մանանե Պետրոսյան- Սոցիալական Աշխատողների ասոցիացիա

 

 

13692646_1178629302187421_958143565217617831_n 13697165_1178630215520663_7991932042306203315_n 13697302_1178626918854326_1386561649148599605_n 13700124_1178626945520990_8884123212330613222_n 13700223_1178626058854412_8494256403585352435_n 13707576_1178629382187413_3666847435817951466_n 13707643_1178627112187640_2148806706220400448_n 13709980_1178627175520967_2903051773273234285_n 13709995_1178630212187330_1478184739999464806_n 13716054_1178626052187746_9219672851550655353_n 13716117_1178626522187699_1515105016036685322_n (1) 13726817_1178628175520867_6396425810158197217_n 13729039_1178470522203299_5550702146086104373_n 13754416_1178628205520864_411425007196542063_n 13769345_1178626055521079_6655039744383046685_n 13769384_1178451475538537_8228894124296296523_n 13775801_1178626832187668_4183268298007119918_n 13781904_1178630218853996_3413524842433463447_n 13782090_1178626905520994_9016924780467369312_n 13782221_1178455585538126_8101156423174055054_n