Տեղի ունենցավ «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շնորհանդեսը

2019 թ.-ի նոյեմբերի 8-ին տեղի ունենցավ «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Մարիա Պավլովա Զորզորկովա-Կայմակտչիևան և ՀՀ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Երեխաների պաշտպանության ցանցի կողմից: Ծրագրի գործընկերներն են Բուլղարիայի և Վրաստանի երեխաների պաշտպանության ցանցերը:
Ծրագիրը նպատակ ունի հզորացնել երեխաների պաշտպանությամբ զբաղվող ցանցերի կարողությունները գործընկեր երեք երկրներում ՝ փորձի փոխանակման այցերի և ազգային մակարդակում շահերի պաշտպանությայն միջոցառումների կազմակերպման միջոցով: