«Սուրբ Ծննդյան երազանք» 15-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցեց նաև #ՍՕՍ_Մանկական_Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի թիմը։

«Missia» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ հունվարի 23-ից 27-ը Վելիկի Ուստյուգ քաղաքում կազմակերպվեց «Սուրբ Ծննդյան երազանք» 15-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցեց նաև #ՍՕՍ_Մանկական_Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի թիմը։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողության ընթացքում #Կոտայք և #Իջևան մասնաճյուղի երեխաները հանդիպեցին համառուսական Ձմեռ պապին, որից հետո հանդես եկան «Ազգային տարազ» փառատոնում։ Ընտրված 7 լավագույն տարազներից էր նաև մեր թիմի ներկայացրաց Արցախ Սյունիքյան տարազը։ Երկրորդ անվանակարգում մեր սաները փայլուն կատարեցին «Քոչարի» պարը։ Փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև միջռեգիոնալ կոնֆերանս «Ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» խորագրով, որտեղ զեկույցով հանդես եկավ #Կոտայք մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանը՝ ներկայացնելով հիմնադրամի փորձը և պատմությունը։