Սեյվ դը չիլդրեն Հայաստան

Այստեղ զետեղված են  Սեյվ դը չիլդրեն Հայաստան կազմակերպության հրապարակումները, որոնք կհետաքրքրեն ոչ միայն մասնագետներին և ծնողներին, այլև երեխաներին և դեռահասներին:

 
Անվանումը Նկարագրություն Հեղինակ Հրապարակման տարեթիվը
Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը ZOOM հավելվածի միջոցով Ուղեցույցում նկարագրվում են էլեկտրոնային սարքերին միանալու, առցանց կրթության հիմնական ծրագրերն օգտագործելու քայլաշարերը։ Այն նաև աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթության կազմակերպմանը հարթակի միջոցով։ Ուղեցույցը նախատեսված է ուսուցիչների, երեխաների և նրանց ծնողների համար։ Ռուզաննա Ստեփանյան 2020
Կառավարչական հմտություններ. «Կառավարչական հմտություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարիչների, կառավարման մասնագետների, ձեռնարկատիրական և այլ գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարների, կառավարման ոլորտի դասախոսների և առհասարակ լայն շրջանակի համար: Անի Հովսեփյան, Ռոբերտ Խաչատրյան, Սամվել Հովհաննիսյան Կարեն Սարգսյան 2020
 Հակասթրես-վարժություններ Այս հանգստացնող/թուլացնող խաղարկային վարժությունները մշակվել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» «Ապաքինում և կրթություն արվեստի միջոցով (HEART)» ծրագրի շրջանակներում և նախատեսված են սթրեսային միջավայրում գտնվող երեխաների համար 2020
 Հնարավորություններ երիտասարդներին Սույն տեղեկատվական գրքույկը իր մեջ զետեղում է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին մասնակցություն ունեցած մի շարք կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունները։ Գրքույկի տեղեկատվությունը թարմացվել է 2020թ․ հունվարին։ Տոնավաճառը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ.) շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա: Հայաստանում այն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 2020
Արդյունավետ գործարար հաղորդակցություն Ձեռնարկի նպատակն է ընթերցողին մատուցել ժամանակակից պահանջներին համապատասխան տեսական և գործնական տեղեկություններ, որոնք կօգնեն հասկանալ սեփական անձի շփման յուրահատկությունները, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը միջանձնային և խմբային շփման համատեքստում։ Երևան, 2020 Սերգեյ Տանտուշյան , Ինգա Հարությունյան 2020
Առողջ սննդի սկզբունքներ ու դպրոցական առողջ ճաշացանկ Ծնողների համար նախատեսված այս ձեռնարկը ներկայացնում է ամփոփ տեղեկեկատվություն առողջ սննդի սկզբունքների մասին, ինչպես նաև պարունակում է երեխաների դպրոցական լանչերի մատչելի բաղադրատոմսեր։ Վարգանուշ Պետրոսյան 2019
 Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ Սույն ձեռնարկը նախատեսված է դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար և նպատակ ունի ծանոթացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հաղորդակցվելու առանձնահատկություններին: Ի. Սարգսյան 2015
 Աշխ․ շուկայի երիտասարդակենտրոն գենդերազգայուն հետազոտություն Հետազոտության նպատակն է իրականացնել ժամանակակից աշխատաշուկայի կարիքների գնահատում` շեշտադրելով երիտասարդներին և վերլուծելով, թե երիտասարդների հմտությունները, ինչպես նաև առկա հնարավորություններն որքանով են համապատասխանում Հայաստանում շուկայի պահանջներին։ Գնահատման հիմնական օբյեկտը/թիրախը աշխատաշուկան է՝ հիմնականում 18-30 տարեկան կանայք և տղամարդիկ՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերը։ Հետազոտության շրջանակներում թիրախավորվել են հայաստանյան աշխատաշուկայի ուղղակի և անուղղակի տարբեր դերակատարներ, սակայն, հիմնական շեշտը դրվել է ՏՏ և Տուրիզմի ոլորտների վրա։ 2018
Մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության կազմակերպում Սույն ձեռնարկի նպատակը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է։ Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք։ Երևան, 2019 Միրա Անտոնյան,Տաթևիկ Կարապետյան 2019
 Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հոգեբ․ աջակցություն Ձեռնարկը նախատեսված է հոգեբանական խնդիրներ և զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներին աջակցություն տրամադրող հոգեբանների, ինչպես նաև՝ ծնողների և հոգեբանական կրթություն ստացող ուսանողների համար։ 2019
Ծնողավարության ձեռնարկ հատուկ կարիքներով երեխաների համար Ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական, կրտսեր ու ավագ դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հետ աշխատող մասնագետների համար։ Այն ուղեցույց է մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև սոցիալական հոգածություն և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների մասնագետների համար։ Ձեռնարկը պարունակում է նաև ծնողավարման հմտությունների զարգացմանը նպաստող թրեյնինգ , որն ուղեցույց կլինի նախադպրոցական, դպրոցական տարբեր հաստատություններում աշխատող ծնողների հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս։ Երևան, 2019 2019
Հայաստանում աշխատաշուկայի 
երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն
Մեդիա Մոդել ՍՊԸ 2019
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների պլան  Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզ աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանը մշակվել է մասնակցելու Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինության (ԴԻՊԵԿՈ) կողմից ֆինանսավորվող «Աղետներին նախապատրաստման ծրագրի» շրջանակում։ Պլանի մշակմանն աջակցել են «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ ԱԻ և ՀՀ ՏԿԵ նախարարություններից։ 2018
 Աղետները և աղետների ռիսկի նվազեցումը Ուղեցույցը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Այն կարող է կիրառվել աղետների ռիսկերի նվազեցման ուսուցողական վարժանքներ կազմակերպելիս: Սույն ուղեցույցում ներկայացված են Հայաստանի տարածքում առավել հաճախ հանդիպող բնական վտանգավոր երևույթները, որոնք սպառնալիք են հանդիսանում նաև ուսումնական հաստատություններում սովորողների և մանկավարժների համար: Հատուկ խորհուրդներ են տրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին օգնելու և օժանդակելու համար: 2017, հայերեն Ձեռնարկը երաշխավորված է ԱԻՆ-ի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութ։ 2017
 Աղետների ռիսկի նվազեցման կրթություն․ 5-9 դասարաններ «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը նախատեսված է հիմնական դպրոցների մանկավարժների համար։ 2015, հայերեն Ձեռնարկը երաշխավորված է ԿԳՆ-ի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութ։ 2015
Աղետների ռիսկի նվազեցման կրթություն «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական և տարրական դասարանների սովորողների հետ աշխատող մանկավարժների համար։2016, հայերեն Ձեռնարկը երաշխավորված է ԿԳՆ-ի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութ։ 2016
 «Հրդեհ» և «Երկրաշարժ» խաղեր «Հրդեհ» և «Երկրաշարժ» ասոցիատիվ խաղերը նախատեսված են 3-10 տարեկան երեխաների ԱՌՆ պատրաստվածությունն ամրապնդելու համար։ 2016
 Խաղ-Լոտոներ «Ինչ անել երկրաշարժից հետո» և «Ինչ անել հրդեհից հետո» խաղերը նախատեսված են 3-10 տարեկան երեխաների ԱՌՆ պատրաստվածությունն ամրապնդելու համար։ 2016
4 Չ-երի կանոն Խաղի նպատակ է 3-10 տարեկան երեխաներին սովորեցնել երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ առաջին վարքականոնները։ 2016
Ես գիտեմ իմ երեխային, իսկ դո՞ւ ձեռնարկը նախատեսված է 0-6 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար. այն պատմում է վաղ մանկության զարգացման և առողջության, դաստիարակության մեթոդների, ինչպես նաև երեխայի հանդեպ բռնության դրսևորումների մասին: Իրեն Սարգսյան 2013
 ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագիր Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագիրը տպագրվել է երեխաների համար մատչելի տարբերակով դպրոցական երեխաներին վտանգների, աղետների, խոցելիության և ռիսկի մասին տեղյակ պահեու նպատակով։ Երևան, 2017 Ֆելիպե Կալա
 Հոգեբանական առաջին օգնության դասընթաց Երեխաների հետ աշխատող մասնագետների համար ձեռնարկ, Երևան, 2012 Ձեռնարկը պատրաստվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության կողմից երեխաների հետ աշխատող մասնագետների համար։ Այն նախատեսված է աղետների և կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների հետ աշխատելու համար։ 2012
 Սոցիալական ձեռնարկատիրություն Ձեռնարկը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում՝ զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, իսկ հրատարակվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» (SIVEE) ծրագրի շրջանակներում։ Ձեռնարկի նպատական է օգնել հասկանալ, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ինչով է այն տարբերվում շահույթ չհետապնդող կամ կորպորատիվ սոցիալական նախաձեռնություններից։ Այն ընդգծում է առաքելությունը սահմանելու գործընթացը, առկա բիզնես մոդելները, կառավարման խնդիրները, արդյունավետ շուկայավարման և հաղորդակցման քայլերը, ինչպես նաև սոցիալական ազդեցության չափման մոտեցումները։ 2016
«Երեխաների կարծիքով․․․» հարցում «Երեխաների կարծիքով…» հարցումը Հայաստանում իրականացրել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ սերտ համագործակցությամբ։ «Երեխաների կարծիքով․․․» հարցումը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն» Շվեդիայի կողմից և իրականացվել Շվեդիայում, Կոսովոյում, Մոնղոլիայում և Լիտվայում։ Հայաստանում հարցումն անցկացվել է 1200 երեխաների շրջանում՝ բոլոր տասը մարզերից և Երևան քաղաքից։ Այն նպատակ ուներ ուսումնասիրել և վերհանել երեխաների կարծիքը իրենց վերաբերող այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են թե՛ որոշումների կայացման մեջ, և թե՛ հանրային ու համայնքային կյանքում երեխայի մասնակցությունը, կրթության, առողջության և անվտանգության հիմնահարցերը, ինչպես նաև երեխաների ընկալումները, երազանքներն ու պատկերացումները իրենց ապագայի վերաբերյալ։ 2016
ՀՀ-ում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտություն Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտությունը կատարվել է 2016թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Հետազոտության նպատակն է գնահատել Հայաստանում նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիությունը 3-6 տարեկան երեխաների համար։ Աշխարհագրությունը՝ Հայաստանի 10 մարզերը և Երևանը։ Թիրախը՝ 600 տնային տնտեսություններ, որոնք ունեն 3-6 տարեկան երեխաներ և որոնք հանդիսանում են 2016-2017թթ.-ին նախադպրոցական կրթության ծառայությունների փաստացի կամ պոտենցիալ շահառուներ: Ադա Բաբլոյան 2017
Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծությունը Հայաստանում Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծությունը Հայաստանում: Երևան 2015. հայերեն տարբերակ 2015
Փախստական ​​ընտանիքների երեխաների հիմնախնդիրները Հայաստանում Հայաստանում երեխաների իրավունքների իրավիճակը և փախստական ​​ընտանիքների երեխաների խնդիրները Հայաստանում հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել փախստական ​​ընտանիքներից երեխաների խնդիրները և ուսումնասիրել նրանց ծնողների փախստականի կարգավիճակից բխող նրանց իրավունքների վերաբերյալ հատուկ խնդիրներ: Գ. Փանոսյան, Ի Սարգսյան 2011
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարիքներն ու խոչընդոտները: Ուսումնասիրության հիմնավորումը կայանում է նրանում, որ դրա բացահայտումները կօգնեն քաղաքականություն մշակողներին ավելի լավ տեղեկացված ընտրություն կատարել քաղաքականության մշակման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն բարելավել աշխատանքային պայմանները PWD- ի համար, մասնավորապես, աշխատատեղերի խոչընդոտները վերացնելով, փոխելով հասարակության վերաբերմունքը և ընկալումները և այլ կողմնորոշվելով: ակտիվ գործողություններ `հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարիքները ավելի լավ լուծելու համար: Ուսումնասիրությունը ընկալվել է որպես նշված կարիքների և խոչընդոտների ելակետային գնահատում: Ուսումնասիրությունն իրականացվել է «Զբաղվածության բարելավում հաշմանդամություն ունեցող անձանց միջոցով« կենսապահովման բարելավում »(LIFE) հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» ծրագրի կողմից և իրականացվել է «Հարավային Կովկասում ականազերծված զոհերի համար սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ծրագիր» ծրագրի շրջանակներում: Ավստրիայի զարգացման գործակալությունը (ADA) `Ավստրիայի զարգացման համագործակցության միջոցներով ITF- ի միջոցով և իրականացվում է ՄՄԿ-ի կողմից:  Դր. Վլադիմիր Օսիպով 2013
«Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ» ձեռնարկ երիտասարդների համար Այս ձեռնարկը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսապահովման բարելավում` նպաստելով զբաղվածության միջոցով (LIFE) »ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է USAID- ի կողմից և իրականացվել է SCI Armenia- ի կողմից: Այն նախատեսված է երիտասարդության համար և նպատակ ունի նրանց ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու առանձնահատկությունները: Ռ. Ալավերդյան 2014
Մակ-ի կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին Գրքույկում ներկայացվում են երեխայի իրավունքները, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի ՔԿՀ կողմից: Այն նախատեսված է երեխաների համար, և համապատասխանաբար հոդվածները ներկայացված են երեխաների համար հարմար տարբերակով: 2011
Վաղ տարիքի հիվանդ երեխայի վարման հիմունքներ Ձեռնարկը նախատեսված է որպես ընտանեկան բժիշկների և մանկաբույժների ուսումնական փաթեթ և ուղեցույցներ է տրամադրում հիվանդ երեխայի ցուցադրության, խորհրդատվության, բուժման և ուղեկցման վերաբերյալ: Այն ներառում է ԱՀԿ-ի առաջարկությունները, ինչպես նաև ազգային արձանագրությունները և ընթացակարգերը: Ձեռնարկը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից `որպես կրթական նյութեր` Հայաստանում առողջապահական ծառայություններ մատուցողների նախնական սպասարկման և ներհամակարգային պատրաստման համար: Նարինե Ասատրյան, Իրեն Սարգսյան 2010
Առողջ սնունդ Ուսումնական նյութը նախատեսված է տարրական դպրոցի համար `դպրոցական տարիքի երեխաների տեղեկացվածությունը բարձրացնելու և առողջ սննդի ցմահ պրակտիկայի զարգացմանը նպաստելու համար: Նյութը բաղկացած է (ա) «Առողջ սնուցում» ուսուցիչների ձեռնարկից և (բ) 1-4 դասարանների ուսանողների համար «Առողջ սնուցում» ինտերակտիվ ուսուցման նյութերից (կցված չէ. Կապվեք «Արմենիա ՔՈ» -ի հետ ՝ ինտերակտիվ ուսուցման նյութերի համար): Սա 24-ժամյա ուսումնական ծրագիր է ՝ 1-4 դասարանցիներին սովորեցնելու առողջ ապրելակերպի, սննդի և հիգիենայի հիմնական պրակտիկայում: Ուսումնական ծրագիրը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Ն. Թորոսյան 2012
Երեխայի անվտանգություն Գրքույկում ներկայացված են հինգ տարեկանից փոքր երեխաների վնասվածքների ամենատարածված պատճառները, տրվել խորհուրդներ, թե ինչպես կանխել այդ պատճառները և ներկայացնում է «Երեխայի անվտանգության» օրացույցը: Գրքույկը վերանայվել և հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից `որպես հանրային առողջության կրթական նյութ: Նարինե Ասատրյան, Իրեն Սարգսյան 2010
Հանդուրժողականության ուսուցում Ձեռնարկը նախատեսված է տարրական դպրոցների ուսուցիչների համար `նպաստելու երեխաների շրջանում հանդուրժողականության, համագործակցության և կարեկցանքի արժեքներին: Այն հիմնված է «Երեխաների պատմություն» գրքի վրա և ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, երեխայի իրավունքները, բանակցությունները, համագործակցությունը, միջմշակութային համագործակցությունը, խարան և կանխակալ վերաբերմունքը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Ձեռնարկը առաջարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: որպես ուսումնական նյութեր տարրական դասարանների ուսուցիչների համար: 2008, հայ. Նունե Թորոսյան, Լուսինե Ալեքսանյան, Նարինե Մնացականյան 2008
Դրական ծնողավարման ձեռնարկ Ձեռնարկը նախատեսված է երեխաների հետ աշխատող ծնողների և խնամքի մասնագետների համար: Այն ներկայացնում է դրական կարգապահության կարևորագույն կետեր և տալիս է առաջարկություններ դրական երեխաների խնամքի համար: Բացի այդ, ձեռնարկը բացատրում է երեխայի զարգացման տարբերությունները բոլոր տարիքային խմբերի համար և լուծում է կրթության ոլորտում ծնողական կրթության հնարավոր խնդիրները և տարբեր բարդ իրավիճակներ: Վ. Կատինյան 2011
Մանկական պատմվածքների ժողովածու Գիրքը նախատեսված է հինգից տասնմեկ տարեկան երեխաների համար: Այն ներառում է 35 պատմություն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, երեխայի իրավունքները, բանակցությունները, համագործակցությունը, միջմշակութային համագործակցությունը, խարանն ու նախապաշարմունքը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Բերնարդին Սարգսյան 2008
Ձեռնարկ բուժքույրերի համար Ձեռնարկ բուժքույրերի համար Իրեն Սարգսյան, Նունե Ասատրյան 2010