Որդեգրման ոլորտի բարեփոխումներ  

Որդեգրման գործընթացի մշտադիտարկման արդյունավետության բարձրացման, որդեգրող ծնողների ընտրության չափորոշիչների վերանայման, որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների կյանքի և դաստիարակության նկատմամբ հետագա վերահսկողության ընթացակարգերի ներդրման նպատակով մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,

օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող անձանց որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման, որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխայի որդեգրման, օտարեկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրված երեխային՝ «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիմարտի 18-ի N 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ՝ որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման գործընթացները սահմանելու նպատակով 2019 թվականի մայիսի 23-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպում և անցկացում» N 630-Ն որոշումը: «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպում և անցկացում» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում շահած հասարակական կազմակերպությունը կիրականացնի որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացները:

Հրապարակումը կատարվել է  «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։