Ո՞վ կարող է դառնալ ԵՊՑ անդամ
Ո՞վ կարող է դառնալ Երեխաների պաշտպանության ցանցի (միության) անդամ
- Միության անդամ կարող են լինել Հայաստանի Հարապետության, ինչպես նաև օտարերկրյա այն ոչ առևտրային իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների պաշտպանության գործունեությամբ, ընդունում են սույն կանոնադրությունը, մուծում են անդամավճար:
- Միության անդամների ընդունելությունը կատարվում է Միության խորհրդի որոշմամբ` ընդհանուր ժողովի հաստատմամբ:
- Միության անդամ դառնալ ցանկացող կազմակերպությունը պարտավոր է`
ա/Միության խորհրդին ներկայացնել դիմում,
բ/ծանոթանալ Միության կանոնադրությանը,
գ/ներկայացնել տեղեկանք, որը ներառում է դիմորդի գործունեության հիմնական տեսակներն ու ցուցանիշները,
- Միության խորհրդի նախագահն ուսումնասիրում է դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերը և ներկայացնում եզրակացություն Միության խորհրդին: Խորհուրդը եզրակացության հիման վրա, որոշում է ընդունում Միությանն անդամակցելու վերաբերյալ` ընդհանուր ժողովի հաստատմամբ:
- Միության յուրաքանչյուր անդամ օգտվում է մեկ ձայնի իրավունքից:
- Միության անդամները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները: Միությունն առևտրային գործունեությամբ չի զբաղվում: Որևէ անդամ կազմակերպություն չի կարող մեկ այլ անդամի վրա դնել որևէ պարտավորություն, ինչպես նաև չի կարող հանդես գալ պայմանագրային հարաբերությունների մեկ այլ անդամ կազմակերպության անունից՝ երրորդ անձանց հետ հարաբերություններում:
Անդամավճար
- Միության անդամության տարեկան վճարը սահմանվում է կայուն դրամական գումարով՝ 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամի չափով: Միության անդամները տարեկան անդամավճարը պարտավոր են միանվագ վճարել մինչև հաշվետու (տվյալ) տարվա հունվարի 31-ը ներառյալ: Անդամավճարի մուծումը կատարվում է ֆինանսական միջոցներով՝ /ՀՀ դրամով/:
- Միության անդամները անդամավճարներից բացի Միությանը կարող են նվիրատվության կարգով տրամադրել նաև այլ դրամական կամ գույքային միջոցներ:
Անդամության դադարեցում
- Միության անդամը Միության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, իր գործողություններով Միության գործունեությանը խոչընդոտելու դեպքում, Միության անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է հեռացվել Միության անդամությունից:
- Միության անդամության դադարեցման համար կարող են հիմք հանդիսանալ հետևյալ պատճառները.
ա/ Միության անդամի դիմումը,
բ/ Միության կանոնադրության պահանջների խախտումը
գ/ մուտքավճարը և տարեկան անդամավճարը չվճարելը:
- Անդամության դադարեցման մասին որոշումը Միության խորհրդի նախագահի եզրակացության հիման վրա ընդունվում է Միության Խորհրդի կողմից՝ Միության ընդհանուր ժողովի հաստատմամբ: Միությանն անդամությունը կամավոր դադարեցնելու դեպքում Միության համաձայնությունը չի պահանջվում: