Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը

«Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը» թեմայով հետազոտությունը իրականացվել է ‹‹Երեխաների պաշտպանության ցանց›› ՀԿ-ի կողմից՝ կարևորելով երեխաների կյանքում նախադպրոցական կրթության դերն ու այդ կրթության անխոչընդոտ ապահովումը։ Զեկույցում մանրամասն ներկայացվում են նախադպրոցական կրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ: