Մամուլի ասուլիս երեխաների մասին լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ

Մարտի 4-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Երեխաների մասին լուսաբանումների առանձնահատկությունները. երեխային չվնասելու հիմնարար սկզբունքները. հայաստանյան լրատվամիջոցներում վերոնշյալի վերաբերյալ մասնագիտական մոտեցումները, ոլորտի խնդիրները, խախտումները և դրանց լուծման եղանակները» թեմայի շուրջ։

Ասուլիսի բանախոսներն էին Միրա Անտոնյանը՝ Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) նախագահը, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահը, Քնարիկ Գարանֆիլյանը՝ ԵՊՑ-ի խորհրդի անդամ, «Ընտանիկ և համայնք» հկ նախագահ, Արշակ Գասպարյանը՝Սոցիալական արդարություն ՀԿ-ի նախագահը, ԵՊՑ-ի անդամ:

Բանախոսները նշեցին, որ երեխաների մասին լուսաբանումները պետք է իրականացվեն՝ միմիայն հաշվի առնելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, ինչպես նաև երեխաների մասին նյութերի լուսաբանման լրագրողական էթիկայի կանոնները: Լուսաբանումը չպետք է որևէ կերպ վնաս պատճառի երեխային կամ վնաս հասցնելու սպառնալիք հանդիսանա: Երեխայի լավագույն շահը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է դրվի լրագրողի կողմից երեխայի մասին լուսաբանման հիմքում:

Ավելին կարող եք տեսնել այստեղ.