«Հայկական Կարիտաս» հկ-ն դասընթաց անցավ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման վերաբերյալ

13000179_10154641061492080_3678310979375184736_n

2016թ. ապրիլի 14-ին «Հայկական Կարիտաս» այցելեցին «Կաթողիկե օգնության ծառայություններ» (ԿՕԾ) կազմակերպության մարդասիրական արձագանքման տեխնիկական խորհրդատու տիկ. Ժոսելին Բրադդոքը և արտակարգ իրավիճակների բաժնի ստաժոր պրն. Շոն Գրիֆֆինը, ովքեր հանդիպում ունեցան «Հայկական Կարիտաս»-ի անձնակազմի հետ և իրականացրեցին խորհրդատվություն արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման վերաբերյալ: «Հայկական Կարիտաս»-ի ղեկավար անձնակազմի հետ մեկ օր տևած աշխատաժողովը նպատակ ուներ վերջիններիս իրազեկել արտակարգ իրավիճակների ոլորտի հետ կապված որոշումների ընդունման, գործողությունների ծրագրավորման, կարիքների գնահատման, ինչպես նաև միջամտության չափանիշների մասին: Այն հատկապես կարևորվորվեց ԼՂՀ սահմանի վրա տիրող առկա լարված վիճակի համատեքստում: