«Հայկական Կարիտաս»-ի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Դասարանի առջեւ» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էին Գյումրու բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ, ովքեր մասնակցել էին ծրագրի շրջանակում կազմակերպված ներառական կրթություն, ներառական հասարակություն թեմաներով հանդիպումներին:

«Հայկական Կարիտաս»-ի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Դասարանի առջեւ» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էին Գյումրու բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ, ովքեր մասնակցել էին ծրագրի շրջանակում կազմակերպված ներառական կրթություն, ներառական հասարակություն թեմաներով հանդիպումներին: Իրական մոտիվներով նկարահանված ֆիլմը երիտասարդի հաջողության պատմությունն էր՝ հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհին հանդիպած դժվարությունների նկարագրությամբ: Դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում:

Ծրագիրն ուղղված է առավել հանդուրժող հասարակության ձեւավորմանը, ներառական արժեքների տարածմանն ու խրախուսմանը: