Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն. Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում

photo2

2016թ մարտի 20-31-ն ընկած ժամանակահատվածում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի (CCMS) աջակցությամբ կազմակերպվել են տոնին նվիրված միջոցառումներ Ալավեդու տարածաշրջանի 9 դպրոցներում և 9 նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Որոշ ուսումնական հաստատություններում  տոնին նվիրված միջոցառումները դեռ առջևում են: Ապրիլի 1-15 ընկած ժամանակահատվածում տոնին նվիրված միջոցառումներ տեղի կունենան Հաղպատի միջնակարգ դպրոցում և նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Ալավերդու համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Այրումի նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Ախթալայի համար 1 և համար 2 դպրոցներում, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունում: