Ծրագրեր

ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ –INSPIRE ARMENIA

Ծրագրի նպատակն է տարածել Ինսփայր ռազմավարությունը Հայաստանում՝ ինսփայր գործիքակազմի տեղայնացման և ջատագովության միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Բռնությունը փոխարինենք սիրով կոալիցիայի հետ համագործակցությամբ`Նյու Վենչուրս Ֆոնդի ֆինանսավորմամբ։

Ծրագրի տևողությունը 6 ամիս է ՝ մեկնարկել է 2019 –թ․-ի հունվարի 15-ին

Բյուջեն՝ 29480 ԱՄՆ դոլլար

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները։

  • Տեղայնացնել և թարգմանել Ինսփայր գործիքակազմը
  • Տարածել գործիքակազմը սոցիալական մեդիայի միջոցով
  • Պատրաստել տեղեկատվականա հոլովակ գործիքակազմի ջատագովության նպատակով
  • Ստեղծել տեղեկատվական և կրթական նյութեր՝ տարբեր թիրախ խմբերի հետ տեղեկատվական հանդնիպումների իրականացման նպատակով
  • Իրականացնել աշխատաժողովներ ՀՀ բոլոր մարզերում՝ յուրաքանչյուր մարզում մշակելով Ինսփայրի ներդրման տեղական ռազմավարական ծրագրեր
  • Տարածաշրջանային կոնֆերանսի իրականացում՝ որի արդյունքում նախատեսվում է մշակել Ինսփայրի կիրարկման խորհրդատվական փաստաթուղթ՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով։

Ծրագրային արդյունքներն են․

  • Տեղայնացված և թարգմանված Ինսփայր գործիքակազմ
  • 11 մեկօրյա աշխատաժողով ՀՀ բոլոր մարզերում և երևանում, միտված ՝ Ինսփայր-ի կիրառմանը
  • Մեկ տարածաշրջանային կոնֆերանս՝ միտված ինսփայր-ի ռազմավարության տեղայնացմանը և կիրարկմանը
  • 1000 օրինակ տպագիր նյութ
  • Մեկ տեսանյութ.
  • 800 մասնակից ծրագրի ընթացքում իրականացված տեղեկատվական հանդիպումնենրին
  • 11 գործողությունների ծրագիր՝ միտված Ինսփայր-ի կիրարկմանը տեղական և ազգային մակարդակում.
  • Առաջարկությունների փաթեթ՝ միտված Ինսփայր ռազմավարության տեղայնացմանը, որը նախատեսվում է ներկայացնել ՀՀ Կառավարություն

 

ՍԹԱՐԹ-START

Ծրագիրն իրականացվում է Ագրոինվեստ Սերբիա կազմակերպության հետ համագործակցությամբ և Վորդ Վիժն Գերմանիայի ֆինանսավորմամբ։

Տրողությունը 22 ամիս է, մեկնարկը՝ հունվար 2019

Բյուջեն՝ 22 000 Եվրո

Ծրագրի նպատակն է նպաստել վաղ տարիքում մանկական զարգացմանը Սևծովյան Տարածաշրջանի երկրներում։

Հատուկ նպատակ 1․ Մասնակից 6 երկրներում բարձրացնել ՀԿ փորձառության վրա հիմնված՝ վաղ մանկական զարգացմաննը միտված մոտեցումների վերաբերյալ իրազեկվածությունը առանցքային դերակատարների շրջանում (ուսուցիչներ, պրակտիկ մասնագետներ, ծնողներ, ուսանողներ)

Հատուկ նպատակ 2: Մասնակից 6 երկրներում ազգային և տարածաշրջանային մակարդակում բարձրացնել վաղ մանկության կրթության հավասար հնարավորությունների և մատչելիության  կարևորության վերաբերյալ։

Թիրախ խմբերն են՝ Հայաստանի․Ալբանիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Վրաստանի, Կոսովոյի և Սերբիայի երեխաների պաշտպանության ցանցերը, 0-6 տարեկան երեխաների ծնողները, նախադպրոցական կրթության մասնագետները, նախադպրոցական կրթության ծառայություն մատուցող ՀԿ ներկայացուցիչները։

Անուղղակի շահառու են հանդիսանում մասնակից երկրների կառավարությունները, խոցելի և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների 0-3 և 3-6 տարեկան երեխաները, կարողությունների որևէ սահմանափակում/առանձնահատկություն ունեցող և ազգային փոքրամասնություն հանդիսացող այն երեխաները, որոնք ներառված չեն նախադպրոցական կրթության ծրագրերում, համայնքները ինչպես նաև մասնակից երկրների նախադպրոցական կրթության համակարգերը և հաստատությունները ։

Հաջողության ցուցիչներ․բարձրացված իրազեկվածություն՝ նախադպրոցական/վաղ մանկության շրջանի կրթության վերաբերյալ ծնողների շրջանում՝ առցանց տեղեկատվության տարածման միջոցով։ Ազգային կոալիցիաների/նախագծի գործընկերների, ծնողների և մասնագետների կարողությունների հզորացում՝ տեղական մակարդակում վաղ մանկության կրթության ոլորտի կարգավորումների առկա խնդիրների լուծման խթանելու նպատակով, տարածաշրջանում  վաղ մանկության կրթության համակարգի զարգացում` ներառյալ դրա կարևորության, հասանելիության հավասար հնարավորությունների ապահովում։

START հարթակի ստեղծում և տեղեկատվական նյութերի մշակում

Հանդիպումներ թիրախ համայնքների հետ՝ ծնողներ, ամսնագետներ, որոշում կայացնողներ

Ծնողների համար ուղղորդող նյութերի պատրաստում՝ միտված նախակրթթությունից դուրս մնացած երեխաների հետ վաղ զարգացման և կրթության կազմակերպման վերաբերյալ։

Ազգային մակարդակում ոլորտի բարելավման ռազմավարության մշակում՝ թիրախ խմբերի հետ ֆոկուս խմբային հանդիպումների իրականացման արդյունքում

Առանցքային դերակատարների, գործընկերների և աջակիցների քարտեզագրում։

 

Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում – փետրվար 2018

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Արագածոտնի, Վայոց Ձորի,Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի երեխաների աշտպանության ոլորտում գործող մասնագետների իրազեկվածությունը երեխաների պաշտպանության համակարգում առկա բարեփոխումների վերաբերյալ։
Ծրագրի թիրախ խմբերն են․
– Ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության մարզային բաժինները (ԸԿԵՊԲ),
– Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները (ԽՀՀ),
– Ոստիկանությունը,
– Ընտանիքի և երեխաների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները,
– Հոգեբանները, դեպք վարողները և ընտանիքի և երեխաների հետ անմիջականորեն աշխատող մասնագետները,
– Լրատվամիջոցները։
Ծրագրի վերջնական շահառուն հասարակությունն է։
2017 թ-ին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կատարել է երեխաների պաշտպանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ հանրային վերաբերմունքի հետազոտություն։ Նշյալ հետազոտության համաձայն հարցվողների 41% (շուրջ 450 անձ) անհանվստահություն են հայտնել ընտանիքահեն խնամքի մոդելների հանդեպ։ Այս ծրագրի միջոցով ոչ միայն հանրությունը այլև լրատվամիջոցները հնարավորություն կունենան ստանալ համապարփակ տեղեկատվություն ընթացիկ բարեփոխումների և առկա ծառայությունների վերաբերյալ։
Ծրագրի արդյունքները․
1. Կմշակվեն մասնագետների համար նախատեսված ձեռնարկներ՝ միտված առկա բարեփոխումների լուսաբանմանը։ Օգտագործման համար մատչելի նյութերը կներառեն հետևյալ թեմաները։
– Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում,
– Առկա բարեփոխումների անհրաժեշտությունը,
– Ապաինստիտուցիոնալացումը, որպես ընթացիկ բարեփոխումների մաս,
– Ընտանիքահեն այլընտրանքային խնամք (խնամատարություն, խնամակալություն, որդեգրում),
– Ցերեկային կենտրոնները, որպես այլընտրանք,
– Հիմնական դերակատարների միջև դերաբաշխումը և համագործակցությունը։
2. Կնկարահանվի առկա բարեփոխումները լուսաբանող կարճ ֆիլմ.
3. Կիրականացվի կլոր սեղան քննարկում՝ դաշտում գործող հիմնական դերակատարների և մասնագետների մասնակցությամբ։

 

Նպաստել Հայաստանում այլընտրանքային խնամքի ընտանիքահեն երեք մոդելներին մատուցվող սոցիալական ծառայութունների զարգացմանը – 2017-2018

Ծրագրի նպատակներն են․ 
Ունենալ համապարփակ պատկերացում Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում թիրախային ընտանիքներին (խնամատար, խնամակալ, որդեգիր) մատուցվող սոցիալական ծառայությունների առկայության ու հասանելիության մասին՝ այդ ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ու ընտանիքի պահպանմանը սատար կանգնելու նպատակով,
Իրականացնել շահերի պաշտպանություն՝ ուղղված թիրախային ընտանիքներին մատուցվող սոցիալական ծառայությունների բարելավմանը և ընտանեկան այլընտրանքային խնամքի մոդելների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև․
-Թիրախային համայնքներում ընտանեկան այլընտրանքային մոդելներին մատուցվող սոցիալական ծառայությունների առկայության ու հասանելիության վերաբերյալ համապարփակ հետազոտության իրականացում,
-ԵՊ ոլորտի շահագրգիռ կողմերի, համայնքի բնակիչների, լրատվամիջոցների տեղեկացվածության բարձրացում՝ հետազոտության արդյունքների ներկայացման և ԵՊ ոլորտում ընթացող բարեփոխումների, ընտանեկան այլընտրանքային մոդելների անհրաժեշտության և ներդրման կարևորության մասին իրազեկման միջոցով,
-ԵՊ ոլորտի որոշում կայացնող մարմինների ուշադրությունը հրավիրել երեխայի խնամքն ընտանիքում ապահովելու և երեխաների վերադարձը ընտանիք կամ տեղավորումը այլընտրանքային ընտանիք գործընթացների սահուն կազմակերպմանը։

 

Միացյալ Ձայն՝ հանուն երեխաների ծրագիր 2015-2017թթ. 

2015թ. հունիսից 2017թ. հունիսը ԵՊՑ-ն իրականացնում է «Միացյալ ձայն՝ հանուն երեխաների» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարության կողմից: Ծրագրի գործընկերներն են Վորլդ Վիժն (Գերմանիա), Ագրոինվեստ Հիմնադրամ (Սերբիա): Ծրագրի շահառուներն են Երեխաների պաշտպանության ցանցեր, որոնք գործում են հետևյալ երկրներում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Սերբիա, Հայաստան, ինչպես նաև Childpact-ը` երեխաների պաշտպանության տարածաշրջանային ցանցը, որի անդամ է ԵՊՑ-ը:

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների բարեկեցությանը, պաշտպանությանը քաղաքացիական հասարակության ամրապնդման միջոցով:

Երեք հիմնական արդյունք է ակնկալվում ծրագրի արդյունքում.

  1. Կոալիցիայի կայունության ապահովում,
  2. Միասնական ադվոկացիոն մոտեցման ձևավորում,
  3. Քաղաքականության մշակմանը վերաբերող քննարկումներին ցանցի մասնակցության ապահովում:

Ծրագրի գործողություններից մեկը՝ երեխաների պաշտպանության ինդեքսի մշակումն է:

Երեխաների պաշտպանության ինդեքսը երկրների համեմատական գործիք է, որի հիման վրա գնահատվում է տվյալ երկրի երեխաների պաշտպանության համակարգը՝ մի շարք ցուցանիշների համաձայն: Ներառված են մոտ 626 ցուցանիշներ, որոնցով գնահատվում են պետության քաղաքականությունը, առկա ծառայությունները, կարողությունները, հաշվետվողականությունը, ոլորտում համակարգումը:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանություն-Եվրոպական մոտեցումներ 2016թ.

Երեխաների պաշտպանության ցանցը Բրյուսելում գործող ‘‘Inclusive Europe‘‘ հկ-ի հետ համատեղ Բաց հասարակության հիմնադրաների ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագիր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանությանը դիտարկումներ ներկայացնելուն ուղղված: Ծրագրում ընդգրկված են կազմակերպություններ Բոսնիա -Հերցեգովինայից, Չեխիայի Հանրապետությունից Նիդեռլանդներից, Իսպանիայից:

Ծրագրի գործողությունները ներառում են

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի Ընդհանուր մեկնաբանությունների վերաբերյալ դիտարկումների/առաջարկությունների ներկայացում,
  • Ադվոկացիայի իրականացում՝ միջոցառման կազմակերպում 2016թ.-ին:

2015թ.-ի դեկտեմբերի ԵՊՑ-ն Բրյուսելում գործող ‘‘Inclusive Europe‘‘ հկ-ի հետ համատեղ մեկնարկեց ծրագիր, որի նպատակն է դիտարկումներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից Ներառական կրթության մասին Ընդհանուր մեկնաբանությունների նախագծի վերաբերյալ: 2016թ. հունվարի 14-ին ներկայացվեցին ԵՊՑ-ի դիտարկումներն ու առաջարկությունները:

Ծրագիրը նպատակ է հետապնդում, համախմբելով մի շարք երկրներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ներդրում ունենալ և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովին (Հանձնաժողով) տեղեկացնել ներառական կրթության իրավիճակի մասին: Նպատակ է հետապնդվելու քարոզչական գործունեություն ծավալել և համոզել Հանձնաժողովին, որ մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքները նույնպես պետք է ընդգրկվեն Ընդհանուր մեկնաբանություններում: Անհրաժեշտ է ապահովել, որ այս երեխաները ներառված լինեն հիմնական կրթական գործընթացներում:

 

 Միասին՝ հանուն երեխաների 2014

«Միասին՝ հանուն երեխաների» ծրագիրը ֆինանսավորվել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության կողմից,  Պաշտոնական զարգացման աջակցություն

միավորման միջոցով (Official Development Assistance Unit), իրականացվել է ՄԱԶԾ

Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի  հետ համատեղ (UNDP

Bratislava Regional Centre), գործընկեր կազմակերպություններն են Վորլդ Վիժն Ռումինիան, Երեխաների պաշտպանության կոալիցիաները՝ Ռումինիայում (FONPC), Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում (APSCF):

Հիմնական գործողություններն ընդգրկում են.

  • Ստեղծել շահերի պաշտպանության նյութեր. պատրաստել քաղաքականության համառոտ վերլուծական
  • Խորհրդարանական լսումներ կազմակերպել յուրաքանչյուր երկրում
  • Ծանոթացման 4-օրյա այց կազմակերպել Ռումինիա
  • Ստեղծել ուղղորդող ծրագիր ՝ 4 վերապատրաստվողների համար (1 հոգի յուրաքանչյուր երկրից)
  • Կազմակերպել 4 կոալիցիաների համագումարները
  • Ստեղծել ինտերնետային կայքեր, սոցիալական և ՏՀՏ գործիքներ:

Ծրագիրն ունի 2 հիմնական նպատակ՝

  1. Երեխայի պաշտպանության ազգային կոալիցիաների ուժեղացում՝ խոցելի երեխաների համար ազգային, տարածաշրջանաին, ինչպես նաև ԵՄ մակարդակում ադվոկացիա իրականացնելու համար:
  2. ԵՄ ուղեցույցներին դաշտի համապատասխանեցման մակարդակի բարձրացում՝ հաշվի առնելով Ռումինիայի անցումային փորձը: