Ծրագրեր

Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում – փետրվար 2018

 

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Արագածոտնի, Վայոց Ձորի,Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի երեխաների աշտպանության ոլորտում գործող մասնագետների իրազեկվածությունը երեխաների պաշտպանության համակարգում առկա բարեփոխումների վերաբերյալ։
Ծրագրի թիրախ խմբերն են․
 Ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության մարզային բաժինները (ԸԿԵՊԲ),
 Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները (ԽՀՀ),
 Ոստիկանությունը,
 Ընտանիքի և երեխաների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները,
 Հոգեբանները, դեպք վարողները և ընտանիքի և երեխաների հետ անմիջականորեն աշխատող մասնագետները,
 Լրատվամիջոցները։
Ծրագրի վերջնական շահառուն հասարակությունն է։
2017 թ-ին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կատարել է երեխաների պաշտպանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ հանրային վերաբերմունքի հետազոտություն։ Նշյալ հետազոտության համաձայն հարցվողների 41% (շուրջ 450 անձ) անհանվստահություն են հայտնել ընտանիքահեն խնամքի մոդելների հանդեպ։ Այս ծրագրի միջոցով ոչ միայն հանրությունը այլև լրատվամիջոցները հնարավորություն կունենան ստանալ համապարփակ տեղեկատվություն ընթացիկ բարեփոխումների և առկա ծառայությունների վերաբերյալ։
Ծրագրի արդյունքները․
1. Կմշակվեն մասնագետների համար նախատեսված ձեռնարկներ՝ միտված առկա բարեփոխումների լուսաբանմանը։ Օգտագործման համար մատչելի ձեռնարկները կներառեն հետևյալ թեմաները։
 Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում,
 Առկա բարեփոխումների անհրաժեշտությունը,
 Ապաինստիտուցիոնալացումը, որպես ընթացիկ բարեփոխումների մաս,
 Ընտանիքահեն այլընտրանքային խնամք (խնամատարություն, խնամակալություն, որդեգրում),
 Ցերեկային կենտրոնները, որպես այլընտրանք,
 Հիմնական դերակատարների միջև դերաբաշխումը և համագործակցությունը։
2. Կնկարահանվի առկա բարեփոխումները լուսաբանող կարճ ֆիլմ.
3. Կիրականացվի կլոր սեղան քննարկում՝ դաշտում գործող հիմնական դերակատարների և մասնագետների մասնակցությամբ։

 

Նպաստել Հայաստանում այլընտրանքային խնամքի ընտանիքահեն երեք մոդելներին մատուցվող սոցիալական ծառայութունների զարգացմանը – 2017-2018

 

Ծրագրի նպատակներն են․
Ունենալ համապարփակ պատկերացում Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում թիրախային ընտանիքներին (խնամատար, խնամակալ, որդեգիր) մատուցվող սոցիալական ծառայությունների առկայության ու հասանելիության մասին՝ այդ ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ու ընտանիքի պահպանմանը սատար կանգնելու նպատակով,
Իրականացնել շահերի պաշտպանություն՝ ուղղված թիրախային ընտանիքներին մատուցվող սոցիալական ծառայությունների բարելավմանը և ընտանեկան այլընտրանքային խնամքի մոդելների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև․
-Թիրախային համայնքներում ընտանեկան այլընտրանքային մոդելներին մատուցվող սոցիալական ծառայությունների առկայության ու հասանելիության վերաբերյալ համապարփակ հետազոտության իրականացում,
-ԵՊ ոլորտի շահագրգիռ կողմերի, համայնքի բնակիչների, լրատվամիջոցների տեղեկացվածության բարձրացում՝ հետազոտության արդյունքների ներկայացման և ԵՊ ոլորտում ընթացող բարեփոխումների, ընտանեկան այլընտրանքային մոդելների անհրաժեշտության և ներդրման կարևորության մասին իրազեկման միջոցով,
-ԵՊ ոլորտի որոշում կայացնող մարմինների ուշադրությունը հրավիրել երեխայի խնամքն ընտանիքում ապահովելու և երեխաների վերադարձը ընտանիք կամ տեղավորումը այլընտրանքային ընտանիք գործընթացների սահուն կազմակերպմանը։