Խնամատարությունը որպես այլընտրանք

 

Խնամատարության ինստիտուտի զարգացմանը խոչընդոտել են ինչպես իրավական դաշտի անկատարությունը, այնպես էլ դրա համակարգված զարգացման ուղղությամբ նախկինում պետական լիազոր մարմնի կողմից ցուցաբերվող ոչ բավարար քաղաքական կամքն ու հետևողականությունը՝ հատկապես ավելի վաղ տարիքի երեխաներին խնամատարության հանձնելու մասով։ Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ նախատեսվում է խթանել հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում: 2008-2018 թվականների ընթացքում խնամատար ընտանիքների և դրանցում խնամվող հոգեզավակների թիվը գրեթե չի փոփոխվել։ 2018 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերապատրաստումներ են կազմակերպվել 60 խնամատար ընտանիքների համար, իսկ խնամատարության հանձնված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվաքանակը 2017 թվականի 23 հոգեզավակից հասել է 40-ի։ Ներկայում 34 խնամատար ընտանիքում խնամվում է 48 երեխա, որոնցից 6-ը՝ մասնագիտացված խնամատար ընտանիքներում: Հարկ է նշել, որ 90 խնամատար ընտանիքում 94 երեխայի խնամքի իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 152 828 400 ՀՀ դրամ և առաջին անգամ երկու հոգեզավակի խնամքի իրականացման համար հատկացվող ֆինանսավարումը կրկնապատկվում է, մինչդեռ նախկինում ավելանում էր միայն 30 տոկոսով:

Հրապարակումը կատարվել է  «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։