Լրատվամիջոցների հետ հարաբերությունների ձևավորման առանձնահատկությունների վերաբերյալ դասընթաց

2016թ. ապրիլի 1-ին ԵՊՑ-ն անդամ կազմակերպությունների համար կազմակերպել էր «Լրատվամիջոցների հետ հարաբերությունների ձևավորման առանձնահատկությունները» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն էր ունկնդիրներին ծանոթացնել լրատվամիջոցների գործառնության հիմնական սկզբունքների և նպատակների հետ, դրանց սոցիալական դերի և նշանակության, ԶԼՄ-ների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորման հիմքերի, սկզբունքների հետ, զարգացնել մասնակիցների ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված տեղեկատվական փաթեթների (PR-փաստաթղթերի) մշակման և համապատասխան միջոցառումների կազմակերպման հմտություններ:

Դասընթացը վարեց Նվարդ Մելքոնյանը` սոց. գիտ.թեկն., ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր»  մագիստրոսական ծրագրի ղեկավար, Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ Տեղեկատվության և Հանրային հաղորդակցության ամբիոնի ղեկավար, բազմաթիվ գիտական հոդվածների և մասնագիտական ուսումնական ձեռնարկների հեղինակ: