Երեխաների պաշտպանության ցանցը մասնակցեց  Սևծովյան տարածաշրջանի Հասարակական կազմակերպությունների 12-րդ ֆորումին

Հոկտեմբերի 23-25-ը Երեխաների պաշտպանության ցանցը մասնակցեց  Սևծովյան տարածաշրջանի Հասարակական կազմակերպությունների 12-րդ ֆորումին, որը կազմակերպվել է Ռումինիայի հասարակական կազմակերպությունների պլատֆորմի (FOND), Եվրոպական միության գործընկերության միության և Միջազգային և Եվրոպական հետազոտությունների կենտրոնի (CIES)    կողմից:  Ֆորումին մասնակցում էին պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, ինչպես նաև Բույղարիայից, Ռումինիայից, Իռլանդիային, Գերմանիայից, Հունաստանից և Հյուսիսային Մակեդոնիայից և ԱՄՆ-ից: Ֆորումի ընթացքում աշխատանքային խմբերով քննարկվեցին  ՀԿ ցանցերի կառավարման առանձնահատկություններին և հասարակական կազմակերպությունների ճկունությանը  միտված հարցեր: