Երեխաների պաշտպանության ցանցը զարգացնում է անդամ-կազմակերպությունների կարողությունները

DSC_0121

 Երեխաների պաշտպանության ցանցը, նպատակ ունենալով զարգացնել անդամ-կազմակերպությունների կարողությունները, պարբերաբար կազմակերպում է դասընթացներ անդամ-կազմակերպությունների մասնագետների համար:
2016թ. ապրիլի 28-ին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ ԵՊՑ-ն կազմակերպեց դասընթաց՝ սոցիալական դեպքի վարման թեմայով: Դասընթացը վարեցին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը, սոցիալական աշխատողները՝ Ելենա Հարությունյանը և Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Մարինե Յարմոլայան:
Ներկայացվել է սոցիալական աշխատանքի հիմունքները, դեպքի վարման առանձնահատկությունները:
Մայիսի 11-ին Վորլդ Վիժն կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպվեց Դրական դաստիարակչական մեթոդներ թեմայով դասընթաց: Դասընթացը վարեցին Վորլդ Վիժն կազմակերպության փորձագետներ Արաքսյա Սվաջյանը և Ալինա Մանուկյանը:
Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց երեխայի հոգեկան աճի կայուն և ճգնաժամային փուլերին, դաստիարակչական մոտեցումներին և համապատասխան մոտեցումների կիրառման հետևանքներին:
Դասընթացի ընթացքում ԵՊՑ-ի անդամ կազմակերպության՝ Կանանց ռեսուրս կենտրոնի փորձագետ Տաթևիկ Աղաբեկյանի կողմից նաև ներկայացվեց գենդերով պայմանավորված բռնությանն առնչվող հարցեր: