Երեխաներին և ընտանիքների աջակցող սոցիալական ծառայությունների շտեմարան

Երեխաներին և ընտանիքներին աջակցող սոցիալական ծառայությունների սույն շտեմարանը ուղղված է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետներին ու շահագրգիռ բոլոր դերակատարներին: Այն ներառում է տվյալներ ոլորտում գործող կազմակերպությունների և կառույցների կողմից իրականացվող ծրագրերի, տրամադրվող ծառայությունների մասին և այլ օգտակար մանրամասներ:
Սույն շտեմարանը մշակել է Երեխաների աջակցության կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Երեխայակենտրոն արդարադատության ստանդարտների խթանում և հանցավորության կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

Շտեմարանը կարող եք ներբեռնել այստեղից:

Շտեմարանին կից մշակվել է տվյալների մանրամասն բազա, որտեղ կազմակերպություններն առանձնացված են՝ ըստ մատուցվող ծառայությունների ոլորտի, տեսակի, շահառուների, տարիքային խմբերի: Հատուկ առանձնացված են նաև օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաներին ուղղված ծառայությունները:

Յուրաքանչյուր մարզի բազան կարող եք ներբեռնել ներքոնշյալում.

Արագածոտնի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Արարատի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Արմավիրի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Գեղարքունիքի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Կոտայքի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Լոռվա մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Շիրակի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Սյունիքի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Տավուշի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Վայոց ձորի մարզում տրամադրվող սոցիալական ծառայություններ

ք. Երևանում տրամադրվող սոցիալական ծառայություններ

Հուսով ենք, որ շտեմարանը կլրացնի գործող ծրագրերի, ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության բացը և հնարավորություն կտա մասնագետներին արագ կողմնորոշվելու գործող ծրագրերի ու ծառայությունների ռեսուրսները կարիքի մեջ գտնվող երեխաներին, մասնավորապես, օրենքի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին գրագետ հասցեագրելու հարցում:

Բարի ընթերցում: