ԵՊՑ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում են Վերմոնթ

FB_IMG_1461064849442

2016թ ապրիլի 10-ին Հայաստանի մի խումբ մասնագետներ, ներառյալ ԵՊՑ-ի անդամ կազմակերպություններ Սոցիալական արդարություն ՀԿ-ի և Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության ներկայացուցիչները ուսումնական այց կատարեցին Վերմոնթ՝ ուսումնասիրելու անչափահասների գնահատման գործիքը, ծանոթանալու այս գործիքի կիրառմանը: 5-օրյա այցի առաջին օրը թիմը հնարավորություն ունեցով այցելել Չիթենդեն շրջանի դատախազություն և հանդիպել նահանգի դատախազ Թ.Ջ. Դոնովանին և իր աշխատակազմին, ով քննարկում վարեց Վերմոնթում անչափահասների արդարադատության վերաբերյալ, անչափահասների գործերի վարույթի, գնահատման գործիքի կիրառման վերաբերյալ: Ազատազրկմանը այլընտրանքային պատժատեակները նույնպես ներկայացվեցին: Մասնակիցները մի շարք հարցեր պարզաբանեցին նոր մեկնարկած նախքան ազատազրկումը ծրագրի վերաբերյալ, որը նպատակ է հետապնդում ապահովել հանրության անվտանգությունը՝ անդրադառնալով անձի քրեական վարքագծի հիմնական պատճառներին: