Դասընթաց ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ս․թ․ դեկտեմբերի 19-20-ին հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու «Միացյալ ձայն՝ հանուն կայուն սոցիալական պետության» երկօրյա վերապատրաստմանը։

Վերապատրաստուման նպատակն է ապահովել սոցիալական պաշտպանության համակարգի ներկա բարեփոխումներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը: Վերապատրաստումը տեղի կունենա Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում։ Մասնակիցների փոխադրումը մարզերից դեպի Աղվերան կկազմակերպվի Ասոցիացիայի կողմից։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել այս դիմում-հայտը և ուղարկել մինչև ս․թ․դեկտեմբերի 12-ը՝ ժամը 14։00՝ գրելով elenharutyunyan@yahoo.com էլ․հասցեին։

Նշված ժամկետից ուշ արձագանքած մասնակիցների հայտերը հաշվի չեն առնվի։ Հաստատման պարագայում մասնակիցները պատասխան-նամակ կստանան մինչև ս․թ․դեկտեմբերի 15-ը։

Վերապատրաստումը իրականացվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ, «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում: 

download