«Աստղացոլք» ՀԿ-ն կիրականացնի իր նորարարական գաղափարը

13051612_1091280600928238_3195571762425274948_n

15 ապրիլի 2016թ. ԵՊՑ անդամ կազմակերպություն՝ «Աստղացոլք» ՀԿ-ն մասնակցել է «Մարդամեջ» նորարարական գաղափարների հավաքին, որին մասնակցում էին 70 անձ: Հավաքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքում, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ գրասենյակում։
«Մարդամեջը» հավաքը օգնում է՝

  • վերհանել մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ,
  • ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ

մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,

  • ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:

«Աստղացոլք» ՀԿ-ն մասնակցել է նորարարական գաղափարների մրցույթին և հաղթել է այն: Կազմակերպության երիտասարդական ակումբը կստանա նոութբուք, որի միջոցով կստեղծի ՏԻՄ-Ճամբարակի բնակչության կապը: