Աղտոտված շրջակա միջավայրում ապրելու արժեքը

Յուրաքանչյուր երեխա ունի անվտանգ միջավայրում ապրելու, առողջ լինելու և դրական ապագա ակնկալելու իրավունք: Անվտանգ շրջակա միջավայրը երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության նախապայմանն է: Առանց դրա անհնար է ապահովել նրանց՝ հասարակության առողջ անդամ լինելը:
Երեխաները միջավայրի ազդեցության հանդեպ ամենախոցելի խումբն են:
Մինչև 5 տարեկան մանկական մահացությունների յուրաքանչյուր 4-ից մեկի պատճառը անառողջ շրջակա միջավայրն է: Համաձայն ԱՀԿ 2017 թվականի զեկույցի՝ յուրաքանչյուր տարի միջավայրային ռիսկերը, ինչպիսիք են օդի և ջրի ախտոտվածությունը, սանիտարական պայմանների բացակայությունը և անբավարար հիգիենիկ պայմանները մինչև 5 տարեկան 1.7 միլիոն երեխայի կյանք են խլում ( https://www.who.int/…/06-03-2017-the-cost-of-a-polluted-env… ):
Երեխայի Իրավունքների Մասին կոնվենցիան հստակ պահանջում է երեխաների պաշտպանությունը միջավայրային ռիսկերից և ախատեսում երկու հիմնարար սկզբունք. Առաջինը. կոնվենցիան երեխաների իրավունքները կապում է առողջության, սնուցման և անվտանգ ջրի ապահովման հետ և դրանց առնչվող բնապահպանական խնդիրներին և միջավայրի ախտոտվածության վտանգներին (հոդված 24): Երկրորդը. սահմանում է առողջ միջավայրի վերաբերյալ երեխայի տեղեկացվածության իրավունքը և միջավայրի վերաբերյալ կրթությունը դիտարկում որպես կրթության կարևորագույն նպատակներից մեկը: (հոդված 29).
Human Rights Watch-ը արձանագրել է թե ինչպես են կառավարությունները տասնամյակներ շարունակ ձախողել երեխաների պաշտպանությունը միջավայրի վտանգներից: Միլիոնավոր երեխաների առողջության, սննդի, ջրի հասանելիության իրավունքները խախտված են՝ բնության խաթարման և կլիմայի փոփոխության հանդեպ կառավարությունների խնդրահարույց արձագանքի հետևանքով: Հատկապես տուժում են խոցելի խմբերի երեխաները՝ ինչպիսիք են գյուղական համայնքներում բնակիչները: Բնական ռեսուրսների սպառումը մարդկանց ստիպում է գաղթել մեծ քաղաքներ: Հողային իրավունքների և ջրին հասանելիության խախտումները հանգեցնում են ամբողջ էկոհամակարգերի ոչնչացման և մշակութային ինքնության կորստի:
Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) համաձայն երկրներն աշխատում են երեխաների համար ապահով շրջակա միջավայրի և առողջության ապահովմանն ուղղված թիրախների և միջամտությունների նախատեսման/սահմանման, ինչպես նաև մինչև 2030 թվականը նորածինների և մինչև հինգ տարեկան երեխաների կանխատեսելի մահերի կանխարգելման ուղղությամբ: Կայուն զարգացման նպատակներ 3-ին ի հավելում, որը միտված է բոլորի համար առողջ կենսագործունեության ապահովմանը և բարեկեցությանը, այլ ԿԶՆ-ները միտված են բարելավելու ջրի հասանելիությունը, ապահովելու սանիտարական և հիգիենիկ բավարար պայմաններ, անցում անվտանգ էներգիայի աղբյուրների և օդի ախտոտվածության կանխարգելմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխություններին պատշաճ արձագանքմանը, որոնք իրենց ազդեցությունն ունեն երեխաների առողջության վրա:
Անհրաժեշտ է, որ պետություները միջոցներ ձեռնարկեն Կայուն Զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ՝ մեր երեխաների ապագայի համար ապահովելով առողջ ու անվտանգ միջավայր։